copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:39 10-05-2026

Տնից լավ տեղ չկա. Անի Երանյանի խոստովանությունը՝ իր առավոտյան ծիսակարգի և տան խաղաղության մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անի Երանյանը ով միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ակտիվ գործունեությամբ, նոր հրապարակմամբ կիսվել է կյանքի ու առօրյայի հանդեպ իր վերաբերմունքի փոփոխությամբ:

Անին խոստովանել է, որ ժամանակի ընթացքում տունն իր համար դարձել է ամենաձգող ու հարազատ վայրը:

Դերասանուհին պատմել է իր հետաքրքիր սովորության մասին. նույնիսկ այն օրերին, երբ նկարահանումները կամ աշխատանքը սկսվում են վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, նա նախընտրում է արթնանալ առնվազն մեկ ժամ շուտ:

«Ինձ համար տնից լավ տեղ չկա: Նույնիսկ եթե աշխատանքս ժամը 8-ին է, ես արթնանում եմ ավելի շուտ՝ պարզապես տան խաղաղ մթնոլորտը վայելելու համար»,- նշել է նա:

Անիի համար առանձնակի հաճույք է առավոտյան լռության մեջ լսել ծիտիկների ծլվլոցը և զգալ օրվա սկսվող հանգստությունը, ինչը նրան լիցքեր է տալիս ողջ օրվա համար: Դերասանուհին ընդգծել է, որ նույն ջերմ զգացողությունն ունենում է նաև երեկոյան:

Օրվա աշխույժ, աղմկոտ ու զբաղված ռիթմից հետո տունը դառնում է այն միակ վայրը, որտեղ նա կարողանում է լիարժեք հանգստանալ և վերականգնել ուժերը: Այս անկեղծ հրապարակումը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում: Շատերը նշել են, որ հասկանում և կիսում են Անիի զգացողությունները՝ շեշտելով, որ սեփական տանը գտած ներդաշնակությունն անփոխարինելի է:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ