Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 10:24 10-05-2026

Մաման կրուասանի հոտ ունի. Սոֆյա Պողոսյանի որդու զվարճալի ու հուզիչ պատասխանները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է մի անչափ ջերմ ու հումորային տեսանյութով, որտեղ նրա որդին՝ փոքրիկ Միքայելը, մասնակցում է համացանցում տարածված թրենդային հարցախույզին:

Տեսանյութն անմիջապես գրավել է հետևորդների սրտերը՝ շնորհիվ Միքայելի անկեղծ ու յուրահատուկ պատասխանների: Տեսանյութի ընթացքում Միքայելին ուղղվել են հետաքրքիր հարցեր, որոնց միջոցով նա բնութագրել է մայրիկին իր պատկերացումներով:

Հարցին, թե որ կենդանուն է նմանեցնում մայրիկին, Միքայելը քնքշորեն պատասխանել է՝ «պուճուր մուկիկի»։ Ըստ փոքրիկի՝ մայրիկն ունի «կրուասանի»բույր: Եթե Սոֆյան լիներ ուտելիք, ապա որդու համար նա կլիներ «համով ապուր»: Իսկ որպես տարվա եղանակ՝ Միքայելը մայրիկին նմանեցրել է «ամառվա»:

Տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցիալական հարթակներում: Հետևորդները հարյուրավոր ջերմ մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ Միքայելի պատասխանները ոչ միայն զվարճալի են, այլև փոխանցում են այն անսահման սերն ու ջերմությունը, որը կա մայր ու որդի հարաբերություններում:

Շատերը հատկապես տպավորվել են «կրուասանի բույր» և «ամառ եղանակ» համեմատություններից՝ դրանք համարելով երեխայի կողմից տրված ամենագեղեցիկ բնորոշումները:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ