Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 4 շաբաթ առաջ - 20:30 09-05-2026

Այսօր եռատոն է․ մենք հենց Շուշիից ենք ու տա Աստված, որ Շուշին նորից մերը լինի․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Մայիսի 9-ը ավել քան երեք տասնամյակ առաջ Շուշիի ազատագրմամբ հայերիս համար դարձավ եռատոն․ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակ, Շուշիի ազատագրում, Արցախի ՊԲ-ի կազմավորում։

Ցավոք, այսօր Արցախն օկուպացված է, արցախահայությունը՝ տեղահանված։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շատերը հույս են հայտնում, որ Արցախն ու Շուշին հայկական կլինեն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք ինչ օր է այստեղ։ Հավատո՞ւմ եք, որ Շուշին մի օր նորից հայկական կլինի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հաղթանակի օրն է, որոշներն էլ հույս հայտնեցին, որ Շուշին նորից հայկական կլինի։

«Մայիսի 9-նա, եռատոն ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ հավատը միշտ կա, որ Շուշին նորից հայկական կլինի։

«Հաղթանակի ու մեկ էլ Շուշիի գրավման օրն ա։ Հավատը միշտ մեր մեջ եղել ա, հիմա էլ կա, որ Շուշին մի օր նորից հայկական կլինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ կգա մի օր նորից Շուշին մերը կլինի։

«Տա Աստված, որ Շուշին մի օր էլի հայկական լինի։ Մենք հենց Շուշիից ենք ու շատ կուզենք, որ Շուշին նորից մերը լինի»,- ասաց նա։

«Երազում եմ, որ Շուշին մի օր էլի հայկական լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան