Ներքին 3 ամիս առաջ - 17:12 08-05-2026

Քաղաքական ուժերը հիմնականում այս ձևով են վարվում միմյանց հետ՝ ամեն օր իրար վրա ցեխ շպրտելով. Սպարտակ Կյուրեղյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Սպարտակ Կյուրեղյանը քննադատեց Հայաստանի քաղաքական դաշտը՝ այն բնութագրելով որպես փոխադարձ մեղադրանքներով և «ցեխ շպրտելով» առաջնորդվող միջավայր։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի մեծ մասը միմյանց դեմ պայքարելու ընթացքում հասարակության մեջ միայն խորացնում է հիասթափությունն ու անվստահությունը։

«Այս տեսքն ունի մեր քաղաքական դաշտը։ Քաղաքական ուժերը հիմնականում այս ձևով են վարվում միմյանց հետ՝ ամեն օր իրար վրա ցեխ շպրտելով։ Արդյունքում ստացվում է այնպես, որ ընտրություններին մասնակցում են միայն իրենց աջակիցները, իսկ մարդիկ, ովքեր չեն ցանկանում լսել այդ նույն վեճերն ու վիրավորանքները, պարզապես հեռանում են քաղաքական գործընթացներից»,-ասաց նա։

Շարժման ներկայացուցիչը նշեց, որ իրենց նպատակն է ձևավորել այլ քաղաքական մշակույթ և հանրությանը ցույց տալ, որ հնարավոր է քաղաքական գործունեություն ծավալել առանց փոխադարձ ատելության և վիրավորանքների։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հնարավոր է լինել մաքուր ուժ։ Մարդիկ այսօր սպասում են մաքուր ձեռքի և նոր քաղաքական մշակույթի։ Մենք հենց այդ մաքուր ուժն ենք»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ շարժման անդամը կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ քվեարկությանը։

«Դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապագայում տեսնել այլ որակի քաղաքական ուժեր։ Գնացեք հունիսի 7-ի ընտրություններին և կատարեք ձեր ընտրությունը։ Միայն մասնակցության միջոցով հնարավոր կլինի փոխել այս իրավիճակը»,-եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը