copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:38 08-05-2026

Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի Հրաչյա Քոչար 𝟐𝟐𝟖/𝟐 հասցեում «Արմեն Մուրադյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտում, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Էջմիածին-Մարգարա խճուղի 𝟏𝟐 և 𝟏𝟐/𝟏 հասցեներում «Առաջին Ծիծեռնակ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայանում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոց, 𝟐/𝟓 հասցեում «Լի Գազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալցավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոց, 𝟐/𝟖 հասցեում «Ռոբերտ Գաջարյան Սերգեյի» ԱՁ-ի կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետում։

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված բոլոր հասցեներում շահագործվող օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկային կյանքի անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնելու տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, ավտոգազալցավորման ճնշակայանի, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում՝ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող նշված լցակայանները և ավտոտեխսպասարկման կետը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին