Ներքին 2 ամիս առաջ - 10:58 08-05-2026

Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Էրդողանին ու Ալիևին, նաև Սյունիքի հանձնումը՝ Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան

«Այս 4 շաբաթները պետք է առավելագույնս օգտագործենք, որ ամեն հայի տուն մտնենք ու ասենք՝ եթե դու ընտրում ես Փաշինյանին, դու ընտրում ես Էրդողանին ու Ալիևին, որովհետև նա դարձել է նրանց ծառան ու կամակատարը, եթե ընտրում ես Փաշինյանին, ապա ընտրում ես Սյունիքի հանձնումը Ադրբեջանին, ընտրում ես հայ եկեղեցիների ավերումը. մի՛ խաբվիր ասֆալտին, որը անորակ է ու վաղը մյուս օրը քանդվելու է»:

Այս մասին «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի շրջանակներում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մեր ազգի ապագան մի զոհեք ձեր դռան դիմացի ասֆալտին: Փաշինյանն ու Ալիևը մի տիրոջը ծառայող 2 ծառաներ են ու դա ապացուցված է», - հավելեց Չալաբյանը:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ին աջակցելուն ու «Միասնության թևեր»-ի հետ համագործակցությունը դադարեցնելուն, Ավետիք Չալաբյանը նշեց, որ վերջինի հետ համագործակցությունը չի ստացվել տարբեր պատճառներով, որոնց մասին իրենք ավելի վաղ հայտնել էին:

««Ուժեղ Հայաստանը» ունի իր նախընտրական ծրագիրը, որը կազմելիս մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել: Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին, Հայաստանը պետք է իր ներքին ռեսուրսների ու դաշնաիկ ուժային կենտրոնների հետ միասին ձևավորի այնպիսի անվտանգային համակարգ, որ մեզ հնարավորություն կտա մերժել թուրք-ադրբեջանական պարտադրանքը: Սա կռիվ է մեր ինքնության համար ու մենք այդ կռիվը մինչև վերջ տանելու ենք», - ասաց Չալաբյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը