Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:49 13-12-2022

Պատրաստ եղեք նաև կազմակերպված կոլեկտիվ քայլերի. Ավետիք Չալաբյան

Ձեր բողոքը սկսեք արտահայտել բոլոր հասու միջոցներով, ցույց տվեք գործող իշխանություններին, որ դուք չեք համակերպվել և համաձայն չեք նրանց լռության հետ, և պատրաստ եղեք նաև կազմակերպված կոլեկտիվ քայլերի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի բարեկամներ,
Բոլորդ գիտեք, թե ինչ իրավիճակ է հիմա Արցախում, և ինչպիսի վտանգներով է դա հղի։

Թշնամին փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն, ցանկացած զարտուղի՝ Արցախի և Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելու և նոր ռազմական գործողություններ սկսելու համար, օգտվելով նաև Հայաստանի գործող իշխանությունների անատամ, պարտվողական վարքագծից, և Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի անկարողությունից՝ համարժեք արձագանքել առկա մարտահրավերներին։

Այս իրավիճակում, Արցախի Ազգային ժողովը դիմել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, կոչ անելով նրանց "ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով"։

Նմանապես, այն դիմել է Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենակիցներին՝ "օգտագործելու բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու"։

Եթե դուք անտարբեր չեք մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ, եթե դուք պատրաստ եք շարունակել պայքարը մեր միասնական հայրենիքի ազատության համար, եթե պատրաստ եք հակազդել նենգ թշնամուն, սկսեք գործել այսօր։

Ձեր բողոքը սկսեք արտահայտել բոլոր հասու միջոցներով, ցույց տվեք գործող իշխանություններին, որ դուք չեք համակերպվել և համաձայն չեք նրանց լռության հետ, և պատրաստ եղեք նաև կազմակերպված կոլեկտիվ քայլերի՝ իրավիճակի զարգացմանը զուգընթաց, դրանց մասին մենք լրացուցիչ տեղյակ կպահենք։

Աստված պահապան մեր ազգին և հայրենիքին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ