copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 07-05-2026

Մերսման սրա՞հ, թե՞ հասարակաց տուն․ «էլիտար» որջի մութ կողմերը

Երևանում նախկինում արատավոր գործունեության համար իրավապահների կողմից բացահայտված և դատական գործի շրջանակում քննված մերսման սրահը կրկին վերաբացվել է։ Խոսքը վերաբերում է «Spa Kentron» անվամբ գործող սրահին, որն, ըստ դատական ակտի, ներգրավված է եղել սեռական բնույթի ծառայությունների կազմակերպման մեջ։

Ըստ քննության վարկածի՝ ամեն ինչ սկսվել է 2024 թվականի ապրիլի 11-ին: Իրինա Ռուբիկի Ավանեսյանը, ունենալով հստակ դիտավորություն՝ նպաստել պոռնկությամբ զբաղվելուն, վարձակալական պայմանագիր է կնքել Վահագն Գրիգորյանի հետ՝ Հալաբյան 67/4 հասցեում գտնվող տարածքի համար: Սակայն, ինչպես պարզվում է, սա սովորական բիզնես գործարք չէր:



Մինչև 2026 թվականի փետրվարը ձգված այս գործունեության ընթացքում Ավանեսյանը հավաքագրել է աշխատակիցների մի ամբողջ խումբ՝ Անահիտ Ավետիսյանին, Գոհար Առաքելյանին, Արմինե Հակոբյանին և Թամարա Ապրեսյանին: Պաշտոնապես նրանք ձևակերպված են եղել որպես մերսուհիներ, սակայն իրականում մատուցել են «համալիր» ծառայություններ:



Չնայած դրան՝ արդեն 2026 թվականին սրահը նույն անվամբ, գրեթե նույն ձևաչափով և նույն հասցեում վերսկսել է իր գործունեությունը՝ ակտիվ գովազդվելով սոցիալական ցանցերում։ Գովազդային գրառումներում բաց տեքստով նշվում է «հաճելի հանգստի» և «հաճախորդների սպասարկման» մասին, ինչպես նաև տրամադրվում է կոնտակտային հեռախոսահամար, ինչը փաստացի վկայում է ծառայությունների շարունակականության մասին։



Մեղադրական եզրակացությունը չոր ու ցամաք փաստերով արձանագրում է՝ մերսման շրջանակներում հաճախորդներին մատուցվել են սեռական բնույթի ծառայություններ: Վարձատրության դիմաց կատարվող պարբերական սեքսուալ գործողությունները դարձել էին այս հաստատության այցեքարտը:

Իրինա Ավանեսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած է ոչ միայն պոռնկությանը նպաստելը, այլև նմանատիպ հաստատություն ստեղծելը, ղեկավարելը և պահելը: Սա հիմք է ենթադրելու, որ գործել է կազմակերպված համակարգ, որտեղ յուրաքանչյուրն ունեցել է իր դերը, իսկ տնօրենը հոգացել է, որ «բիզնեսը» սահուն գործի օրինական ձեռնարկատիրության անվան տակ:

Այս պատմությունը կարող է առիթ լինել, որ պատկան մարմինները ավելի ուշադրություն դարձնեն մայրաքաղաքում գործող «մերսման սրահներին», վերահսկեն դրանք, որ օրենքով արգելվող գործունեությամբ չզբաղվեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ