Ուղիղ եթեր
Ըստ էության 1 ամիս առաջ - 21:30 06-05-2026

Ըստ էության․ Նիկոլն էլ է «Նոյեմբերի 9»-ին կողմ,  Քոչարյանն էլ. չեմ լսել, որ «Ուժեղ Հայաստան»-ը դեմ է

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանին:

Նրա հետ խոսել ենք «Ազգային հեղափոխություն» կուսակցության պետական ռեգիստրում չգրանցելու, ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալու, Երևանում անցկացված Եվրոպական գագաթաժողովի, դրա շրջանակներում Էմանուել Մակրոնի հայտարարության, Ադրբեջանի նախագահի կոշտ ելույթի, Փաշինյանի կողմից դրան չարձագանքելու, 2028-ին Ադրբեջանում լինելու Փաշինյանի հույսի, Թուրքիայի դրոշի այրման դատապարտման և մի շարք այլ հարցերի շուրջ:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դավաճանական փաստաթուղթ է։ Իլհամ Ալիևը չի պահել նոյեմբերի 9-ի դավաճանական փաստաթղթի տրամաբանությունը, նույնիսկ այնտեղ ինչ գրված էր բոլորը խախտել է ադրբեջանական կողմը։ Նիկոլ Փաշինյանը ինչպես գերազանցիկ աշակերտ բոլոր պարտավորություններն ի կատար է ածել բացառությամբ իններորդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությունը հետ չի կանչում այդ փաստաթղթից, այսինքն ինքը մնում է գործող փաստաթուղթ։ Նիկոլն էլ է նոյեմբերի 9-ին կողմ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ։ Այս պահին ես չեմ լսել, որ «Ուժեղ Հայաստանը» դրան դեմ լինի»,- ասաց Շիրոյանը։

Խոսելով Ջահերով երթի օրը Թուրքիայի դրոշի այրումն իշխանականների կողմից դատապարտելու մասին, Շիրոյանը դրոշն այրելն անլուրջ որակեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչ անում է մեր ազգի ու մեր պետության հետ, նույնը 100 տարի առաջ արել է դրոշ վառող կուսակցությունը»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում.

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան