copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:48 06-05-2026

Անկարայում տեղյակ չեն Մակրոնի` հայ-թուրքական սահմանը հատելու ծրագրերի մասին

Թուրքական իշխանությունները տեղեկություններ չունեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հայ-թուրքական փակ սահմանով Թուրքիա մեկնելու ենթադրյալ ծրագրերի մասին:

ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:

Ավելի վաղ «Azfront» տելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Երևան կատարած այցի ժամանակ Մակրոնն իբր դիտարկել է փակ սահմանով Թուրքիա մեկնելու հնարավորությունը՝ նախագահ Էրդողանի հետ հանդիպելու համար:

«Մենք տեղեկություն չունենք (նման ծրագրերի մասին. խմբ.)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Ձեզ գուցե հետաքրքրի