Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 06-05-2026

Ազգային շահը պահանջում է, որ Ալիևին պատասխանեն․ զարմացած եմ, որ հավատում են էս ծաղրածուին․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեսակապով մասնակցելով գագաթաժողովին քննադատել է Եվրոպական խորհրդարանին (ԵԽ) հայամետ բանաձևերի և Բաքվում պահվող հայ գերիներին «ռազմական հանցագործներ» անվանելու համար, ինչին արձագանքել է անձամբ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս ասածին, սակայն պատասխան չի տվել Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Ալիևը հայ գերիներին ռազմական հանցագործներ է անվանում, բայց նրան ոչ թե Փաշինյանն է պատասխանում, այլ Եվրոպական խորհրդարանի նախագահն է պատասխանում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ դժվարացան պատասխանել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել։

«Չէ, ոչ մի բանը նորմալ չի, դուք իհարկե կարևոր գործ եք անում, բայց Փաշինյանի անունը քիչ տվեք, ինքը չկա, ինքը ոչինչ ա։ Ամսի 7-ին վեր կենալ ու գնալ, իրան չընտրել, կամ ունենք արժանապատվություն, կամ չունենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետական շահը պահանջում է պատասխան Ալիևին։ «Իհարկե ոչ, մեր ազգային, պետական շահը պահանջում է պատասխան և ճիշտ ձևակերպված, հզոր մտքով, որը մեր շահերը կպաշտպանի, ի վերջո մեր ազգային արժանապատվության համար է դա, որպեսզի մենք մեզ լիարժեք հայ զգանք ու պաշտպանված պետության կողմից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ զարմացած է, թե ինչպես է ժողովուրդը հավատում Նիկոլ Փաշինյանին։ «Ես թքել եմ աշխարհի երեսին։ Ես զարմացած եմ, թե մեր ժողովուրդն ինչ աստիճանի է մակարդակից իջած, որ հավատում ա էդ ծաղրածուի սարքած ամբողջ ներկայացմանը»,- ասաց նա։

«Շատ վատ է, որ չի պատասխանել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի