copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:54 05-05-2026

ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտարարություն են տարածել․

«Վեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում շրջանառվում են տարբեր հրապարակումներ

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ տեղեկատվությունը և ևս մեկ անգամ շեշտում է, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային։

Հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։

Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝ լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը, հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և նրբանկատության ցուցաբերումը։

Սույն դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին