copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:36 05-05-2026

ԱՄՆ-ն մեր հիմնական գործընկերն է տարածաշրջանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապող օղակի վերածելու գործում. ԱԳՆ

Եվրոպական միության հետ համագործակցության և ինտեգրման խորացումը, TRIPP նախագիծը և ընդհանուր առմամբ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը զուգահեռ գործընթացներ չեն, այլ միևնույն գործընթացի բաղադրիչները, որը ես կանվանեի Հայաստանում բարօրության կառուցում։

Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն - 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում սահմանների բացումը առավելություն կլինի ոչ միայն հայկական տնտեսության, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ «Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ազդեցությունն է՛լ ավելի լայն կլինի, քանի որ մեր տարածաշրջանն այսօր, հաշվի առնելով նաև լոգիստիկ խափանումները, որոնք մենք տեսնում ենք աշխարհի տարբեր մասերում, մեծ հնարավորություններ ունի դառնալու կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Եվ այստեղ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ մեր բոլոր գործընկերների հետ։ Իհարկե, Միացյալ Նահանգները մեր հիմնական գործընկերն է։

Մենք պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը։ Բացի դրանից, ԵՄ-ի հետ ևս ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք չեն սահմանափակվում տրանսպորտային հասանելիության հարցերով։

Այսօր ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ժամանակ ձեռք են բերվել մի քանի շատ կոնկրետ համաձայնություններ, որոնք վերաբերում են ոչ միայն տրանսպորտային հասանելիությանը, այլև տնտեսությանը։ Բացի դրանից, մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք, որ ավելի ակտիվ կաշխատենք էներգետիկայի ոլորտում։ Մենք կապեր ենք հաստատում մեր բոլոր հարևանների հետ։ Օրինակ՝ Վրաստանի հետ աշխատում ենք էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման վրա, աշխատում ենք ճանապարհների որակի բարելավման ուղղությամբ, խոսում ենք սահմանների վրա համատեղ մաքսային հսկողության համակարգի ստեղծման մասին։
Մենք Հայաստանում պատրաստվում ենք կառուցել օդանավակայանի նոր տերմինալ, ինչը կարևոր է Հայաստան բիզնես ներգրավելու համար»,- նշել է Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում