copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:31 05-05-2026

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Ողջունելով «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր» ,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված