copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:01 05-05-2026

Ինչպես է Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանի քույրը հայտնվել դիվանագետների «ցուցակում»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում հայտնված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ նրա ընտանիքի անդամները սերտորեն կապված են պետական կամ դիվանագիտական ծառայության հետ։

Ուշադրության է արժանի, որ նրա քույրը՝ Շուշանիկ Գրիգորյանը, ըստ հրապարակված ընտրական տվյալների՝ ընդգրկված է էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Ինչպես հայտնի է, նման իրավունք տրամադրվում է հիմնականում արտերկրում գտնվող այն քաղաքացիներին, որոնք դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն են անցնում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։



Այս հանգամանքը հիմք է տվել ենթադրելու, որ Շուշանիկ Գրիգորյանը տարիներ առաջ գտնվել է արտերկրում՝ կապված լինելով դիվանագիտական կամ հարակից գործունեության հետ։

Շուշանիկ Աղվանի Գրիգորյանի (ծնվ․ 1982թ․) անունը այս «փակ» ցանկում, որտեղ ընդգրկված է ընդամենը 650 անձ, փաստում է, որ նա կա՛մ հանդիսանում է ՀՀ ԱԳՆ գործող դիվանագետ, կա՛մ գտնվում է արտերկրում որպես դիվանագետի ընտանիքի անդամ, փոխկապակցված անձ։ Հաշվի առնելով նրա քրոջ՝ Քրիստիննե Գրիգորյանի բարձր դիրքը, սա կարող է դիտարկվել որպես «ընտանեկան» ներկայություն հայկական դիվանագիտական կորպուսում։



Հիշեցնենք՝ Քրիստինե Գրիգորյանը 2018-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական էր, մինչ այդ՝ 2009-2011 թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական էր՝ իրավական հարցերով, իսկ 2011-2014 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական։ Այսպիսով, կարելի է ասել՝ իր գրեթե բոլոր հաջողությունները կապված են հենց հների հետ, սակայն այսօր հանդիսանում է ներկայիս իշխանության ամենավստահելի դեմքերից մեկը՝ ղեկավարելով երկրի ամենափակ և կարևորագույն կառույցներից մեկը։

Այստեղ հարկ է ընդգծել Քրիստիննե Գրիգորյանի քաղաքական «ճկունությունը», քանի որ նա կարողացել է պետական պաշտոններ զբաղեցնել թե՛ նախկինների, թե՛ ներկայիս իշխանության օրոք:

Շուշանիկ Գրիգորյանի ամուսինը ևս պաշտոններ է զբաղեցրել։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս ՀՀԿ-ի իշխանության տարիներին զբաղեցրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի օգնականի պաշտոնը։ Հենց նրա շնորհիվ էլ սկսվել է վերջիններիս վերելքը։

Սա ստեղծում է հետաքրքիր քաղաքական պարադոքս. նախկինում ընտանիքի վերելքը և հնարավորությունները կապվել են Սարգսյանների ազդեցիկ շրջապատի հետ, իսկ այսօր՝ ներկաների հետ։

Փաստացի, Քրիստիննե Գրիգորյանի քրոջ՝ Շուշանիկի բնակության հասցեն (Նոր Նորքի 7-րդ զանգված) մնում է Երևանում, սակայն նրա քաղաքական և աշխատանքային «աշխարհագրությունը» դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։



Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են պետական համակարգում հին կապերն ու նոր պաշտոնները միահյուսվում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել