copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:42 05-05-2026

Ներսումս դատարկություն է. Նինա Տիտանյանը հոր կորստից հետո անկեղծացել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նինա Տիտանյանը ով հայտնել էր հոր մահվան մասին, իր ինստագրամյան էջի «stories» բաժնում կիսվել է անչափ հուզիչ և անկեղծ գրառմամբ։ Նա խոսել է այն ներքին դատարկության և հոգեկան ծանր ապրումների մասին, որոնց միջով անցնում է այս շրջանում։

Նինան խոստովանել է, որ մարտի 10-ից հետո (երբ տեղի է ունեցել ծանր կորուստը) իր ներսում անընդհատ տագնապի զգացում կա, և նա չի կարողանում վայելել կյանքի ոչ մի պահ։

«Չեմ վայելում ոչ մի բան իմ կյանքում հիմա, ու դրանից ներսումս դատարկություն է։ Ինչ էլ անում եմ, ուր էլ գնում եմ, մի հարց է առաջանում գլխումս՝ «լավ, բայց ինչի՞ եմ ստեղ, իմաստը ո՞րն է»»,- գրել է բլոգերը։

Բլոգերը նաև նշել է, որ այս փուլում շատ զգայուն է դարձել շրջապատի մարդկանց և բացասական էներգիայի նկատմամբ։ Նա խնդրել է իր մտերիմներին չնեղանալ, եթե ինքն այնքան էլ ակտիվ կամ «հավեսով» չէ։

«Հենց հիմա հասկացա, որ սպառված եմ՝ ֆուլ։ Խնդրում եմ, որ հավես չեմ ունենում, ինձնից չնեղանալ։ Էս շրջանը զգում եմ, որ կյանքումս սևի գույնն է գալիս»,- անկեղծացել է Նինան։

Հետևորդները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել բլոգերին՝ մաղթելով ուժ և համբերություն այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին