Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:52 04-05-2026

Գյուղացու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են սեփական համայնքում․ իրավաբանի ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սալուտ գյուղում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է․ այստեղ, ըստ իրավաբանի, գյուղացիների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են։

«Աթոյան Լոյեր» ՍՊԸ տնօրեն, իրավաբան Էլյա Աթոյանը Oragir.News-ին ահազանգել է, որ Սալուտ գյուղի բնակիչները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ զրկված լինելով իրենց համայնքում հիմնարար իրավունքների լիարժեք իրացումից։

Oragir.News-ի հետ զրույցում Աթոյանը մանրամասնել է, որ առկա խնդիրները բազմաբնույթ են և վերաբերում են ինչպես սոցիալական, այնպես էլ իրավական ոլորտներին։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում գյուղացիները փաստացի հայտնվել են անպաշտպան վիճակում և չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց իրավունքներից։

Իրավաբանը նաև ընդգծել է, որ եթե համապատասխան մարմինները շուտափույթ չարձագանքեն և խնդիրներին համակարգային լուծումներ չտրվեն, Սալուտ գյուղը կարող է կանգնել լրջագույն հետևանքների՝ այդ թվում՝ դատարկվելու վտանգի առաջ։

Աթոյանը կոչ է անում պատասխանատու կառույցներին ուշադրություն դարձնել խնդրին և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ գյուղացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի