Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:48 04-05-2026

Հայաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել Անիի կամրջի վերակառուցման մասին

Հայաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել Անիի պատմական կամրջի վերակառուցման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի X-ի էջերում արված հրապարակումից։

«Քննարկեցինք Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Ողջունեցի Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման վերաբերյալ արձանագրության ստորագրումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Թուրքիայի փոխնախագահն էլ իր հերթին գրել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը համապարփակ գնահատել են երկկողմ հարաբերությունները։

«Հավատում ենք, որ համագործակցության այնպիսի խորհրդանշական և գործնական ոլորտները, ինչպիսին այսօր փոխըմբռնման հուշագրով ստորագրված Անիի կամրջի համատեղ վերականգնումն է, իրենց նպաստը կբերեն տևական խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմանը»,- նշել է Ջևդեթ Յըլմազը։

Կողմերը քննարկվել են նաև տրանսպորտի, մաքսային ծառայության, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Ամենից շատ դիտված