Ներքին 4 ամիս առաջ - 21:54 03-05-2026

Մակրոնը Երևանում զբոսնում ու լուսանկարվում է քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում է:

Oragir.News-ը ներկայացնում է բացառիկ կադրեր, թե ինչպես է Մակրոնը զբոսնում Երևանում ու լուսանկարվում քաղաքացիների հետ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան է ժամանել եռօրյա պետական այցով:

Մակրոնին դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Մակրոնը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հետո տեղի կունենան Մակրոն-Փաշինյան առաձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումները, որին կհաջորդի նրանց համատեղ հայտարարությունը մամուլի համար։

Նախատեսվում է, որ այցի արդյունքում երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելու։

Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լինելու է Մատենադարանում, իսկ հետո այցի վերջին օրը՝ մայիսի 5-ին, Փաշինյանի ուղեկցությամբ մեկնելու է Գյումրի։ Մակրոնը հարգանիք տուրք է մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև Փաշինյանի ուղեկցությամբ ներկա կգտնվի Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

Այն կազմակերպելու համար կառավարությունը պետբյուջեից 393 միլիոն դրամ՝ ավելին քան մեկ միլիոն դոլար է հատկացրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ