Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:30 03-05-2026

Վարարած գետեր, դատարկ ջրամբարներ․ Հայաստանի ջրերը՝ դեպի Ադրբեջան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում գարնան ամիսներին ջրամբարները հաճախ չեն լցվում ամբողջությամբ, և վարարումների ընթացքում ջրի զգալի մասը հոսում է գետերով՝ դուրս գալով երկրի սահմաններից․ հիմնականում՝ Արաքսով դեպի հարևան երկրներ։

Այս խնդրի մասին մասնագետները բազմիցս բարձրաձայնել են՝ ներկայացնելով կոնկրետ փաստարկներ։

Շրջակա միջավայրի նախարարությունից պարզաբանել են, որ յուրաքանչյուր ջրավազանի համար կազմվում է կառավարման պլան, որը գնահատում է ջրային ռեսուրսների վիճակը, առկա խնդիրները և սահմանում բարելավման միջոցառումները։ Հայաստանում արդեն հաստատված են Սևանի, Հրազդանի և Հարավային ջրավազանների պլանները, իսկ մյուսները մշակման կամ լրամշակման փուլում են։ Պլանավորման կարևոր մաս է ջրի առաջարկի և պահանջարկի գնահատումը, ինչը օգնում է բացահայտել հնարավոր պակասները կամ ավելցուկները և ապահովել ջրի արդյունավետ բաշխում ու խնայող օգտագործում՝ պահպանելով էկոհամակարգը։

Ըստ ՇՄՆ-ի՝ Հայաստանում տարեկան ձևավորվող գետային հոսքը կազմում է մոտ 8.05 մլրդ մ³, գործում է 81 ջրամբար՝ 1.14 մլրդ մ³ ընդհանուր ծավալով, և այդ հնարավորությունը կարելի է մեծացնել։ Ջրային կոմիտեի տվյալներով՝ Ապարանի ջրամբարը կարող է կուտակել մինչև 91 մլն խմ ջուր՝ բավարար ներհոսքի պայմաններում։

Միաժամանակ, ապրիլի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում այստեղից բաց է թողնվել շուրջ 677.4 հազար խմ ջուր՝ բացառապես բնապահպանական նպատակներով։ Փորձագետների խոսքով, Հայաստանում ջրամբարների քանակը սահմանափակ է, և առկա համակարգն էլ ամբողջությամբ արդյունավետ չի շահագործվում։ Արդյունքում՝ գրեթե ամեն տարի օգոստոս-սեպտեմբերին երկիրը բախվում է ջրի պակասի խնդրին և ստիպված է լինում լրացուցիչ ջրառ իրականացնել Սևանա լճից։ Թեև օրենքով սահմանված է տարեկան առավելագույնը 170 մլն խմ բացթողում, գործնականում այդ սահմանաչափը հաճախ գերազանցվում է՝ Ազգային ժողովի որոշումներով։

Փորձագետները նաև զգուշացնում են, որ տարածաշրջանում ջրային ռեսուրսները կարող են դառնալ լուրջ ազդեցության գործոն։

Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը, ունենալով նավթագազային զգալի պաշարներ, միաժամանակ բախվում է ջրի սակավության խնդրին և հետաքրքրված է տարածաշրջանի ջրային ռեսուրսներով։ Այս համատեքստում նշվում էր նաև, որ պատերազմները երբեմն մղվում են կենսական նշանակության համակարգերի, այդ թվում՝ ջրային ռեսուրսների վերահսկողության համար։

Առավել մանրամասն` Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը