copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:00 03-05-2026

FreeNews-ի վնասները և Ալեն Սիմոնյանի «սնանկ» քավորի բիզնեսները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում հաճախ է խոսում մեդիայի հաշվետվողականության, ֆինանսական թափանցիկության և նույնիսկ ռուսական գործակալների մասին։ Սակայն հետաքրքիր է, թե որքանով է նույն չափանիշը կիրառվում իր շրջապատի նկատմամբ։

Oragir.News-ն ուսումնասիրել է Սիմոնյանի հետ փոխկապակցված մեդիա հարթակներից մեկի՝ FreeNews.am-ի գործունեությունը։ Բաց աղբյուրներում հասանելի էին միայն 2020 թվականի մասնակի ֆինանսական տվյալներ, և պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէ։

Ըստ հաշվետվության՝ ընկերությունը ունեցել է շուրջ 14.3 մլն դրամ եկամուտ, սակայն տարին փակել է ավելի քան 14 մլն դրամ վնասով։ Սա նշանակում է, որ ծախսերը ոչ միայն գերազանցել են եկամուտը, այլև եղել են ոչ արդյունավետ։ Հիշեցնենք, FreeNews հեռուստաընկերության շենքը պատկանում է Սիմոնյանի որդու կնքահորը՝ բիզնեսմեն Էդգար Ավագյանին։



Համեմատության համար նշենք, որ Արման Բաբաջանյանի «Սկիզբ մեդիա կենտրոնը», ըստ հրապարակային տվյալների, ցույց է տալիս հարյուրավոր միլիոն դրամների շրջանառություն, իսկ շահաբաժինները հասնում են մոտ 230 մլն դրամի։



Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյոք հաշվետվողականության պահանջները կիրառվո՞ւմ են համաչափ։ Եթե մեդիայի թափանցիկությունն ու ֆինանսական կարգապահությունը սկզբունքային հարցեր են, ապա դրանք պետք է վերաբերվեն ոչ միայն քննադատվողներին, այլև սեփական շրջապատին։

Հակառակ դեպքում ստացվում է երկակի ստանդարտ՝ բարձր պահանջներ ուրիշների համար, և լռություն՝ «քավորի» դեպքում։

Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանի «սնանկությունը» կարծես թե դարձել է մշտական ձեռագիր։ Մարդը թղթով սնանկ է, բայց քաղաքական հովանավորների շնորհիվ շարունակում է միլիոնների հասնող բիզնեսներ տնօրինել։

Հիշեցնենք՝ չնայած Էդգար Ավագյանը դեռ 2017 թվականին պաշտոնապես սնանկ է ճանաչվել, նա շարունակում է ներգրավված մնալ միլիոնավոր դոլարների հասնող բիզնես նախագծերում (օրինակ՝ «Պալլադա Ծաղկաձորի» կառուցապատումը)։ Այլ կերպ ասած՝ մինչ իշխանությունը խոսում է թափանցիկության մասին, մտերիմ շրջապատի ներկայացուցիչները կարող են տարիներով մնալ «սնանկ», բայց շարունակել հարստանալ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում