copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:27 02-05-2026

Թրամփը դիտարկում է Կուբայում ռազմական գործողությունների սցենարը. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, գրել է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած իր աղբյուրին։

«Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայում «կինետիկ ուժի», այսինքն՝ ռազմական սցենարի, ռազմական տարբեր գործողությունների կիրառման հնարավորությունը, սակայն ուշադրության կենտրոնում պահում է նաև դիվանագիտությամբ Կուբայի իշխանություններին հարկադրելը, որ հատկապես տնտեսական ոլորտում փոփոխությունների գնան»,- նշել է պարբերականի աղբյուրը։

Նա հավելել է՝ ԱՄՆ-ն առաջ է մղում Կուբայի պետական ​​ձեռնարկությունների մասնավորեցման, ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցերը, ինչպես նաև ցանկանում է ստիպել, որ Կուբայի բնակիչները ամերիկյան էներգառեսուրսներ գնեն։

Նշենք, որ Թրամփը հունվարի 29-ին հրամանագիր է ստորագրել Կուբային նավթ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին, հայտարարել է արտակարգ դրություն՝ Կուբայի կողմից ԱՄՆ ազգային անվտանգությանը իբրև թե սպառնացող վտանգի պատճառաբանությամբ։ Կուբայի կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է ճնշել իրենց տնտեսությունը և էներգետիկ շրջափակման միջոցով Կուբայի ժողովրդի կենսապայմաններն դարձնել անտանելի ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ