Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:11 01-05-2026

FreeNews-ն արտոնյա՞լ է․ պարեկները ԶԼՄ-ների միջև խտրականություն են դնում

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր՝ Մայիսի 1-ին նվիրված միջոցառումների ընթացքում, Երևանի Ամիրյան փողոցը փակ էր երթևեկության համար։ Տարածքում ուժեղացված ծառայություն էին իրականացնում ոստիկանները, որոնք վերահսկում էին մուտքը դեպի միջոցառման գոտի։

Oragir.News-ի լրագրողական թիմին, որը փորձել էր մոտենալ և լուսաբանել տեղի ունեցողը, ոստիկանները հայտնեցին, որ լրագրողների մուտքը տվյալ հատված չի թույլատրվում։ Որոշ ժամանակ անց, սակայն, նույն տարածքում նկատվեց, որ FreeNews.am լրատվականը մուտք է գործել փակված գոտի և աշխատում է այնտեղ։

Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ հերթապահ ոստիկանները պնդեցին, թե իրենց կողմից որևէ լրատվամիջոց ներս չի անցել, և մուտքը բոլորի համար փակ է եղել։

Փաստացի երկակի ստանդարտներ են կիրառվում նաև այստեղ։ Մի կողմից՝ պարեկներն արգելում են Oragir.News-ի լրագրողներին մուտք գործել և աշխատել տոնական միջոցառման տարածք, մյուս կողմից՝ մեկ այլ լրատվամիջոց ազատորեն աշխատում է նույն սահմանափակված տարածքում նույն պարեկների աչքի առաջ։

Այս հանգամանքը հանրային ընկալման մեջ առաջացրել է հարցեր՝ արդյոք նույն կանոնները հավասարապես կիրառվո՞ւմ են բոլոր լրատվամիջոցների նկատմամբ, թե՞ որոշ դեպքերում հնարավոր են բացառություններ։

Դեպքը նաև կրկին ուշադրության կենտրոն է բերում մամուլի աշխատանքի հավասար պայմանների և տեղեկատվության հասանելիության հարցը՝ հատկապես պետական միջոցառումների և փակված տարածքների լուսաբանման պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի