copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 14:38 01-05-2026

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով

Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» մայրուղային նավթատարով։

«Սա պայմանավորված է այսօր առկա տեխնիկական հնարավորություններով», ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ ղազախական նավթը, որը «Дружба» նավթատարով տեղափոխվում էր Գերմանիա, մայիսի 1-ից կուղղվի այլ ազատ լոգիստիկ ուղղություններ։

Ղազախստանի էներգետիկայի նախարարի խորհրդական, նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասել Սերիկպաևան նշել է, որ հանրապետությունը «Дружба» համակարգով փոխադրումների դադարեցման պատճառով մայիսին 260 հազար տոննա նավթ կվերաբաշխի այլընտրանքային երթուղիներով՝ դեպի Ուստ-Լուգա նավահանգիստ (Բալթիկ ծով) և Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) համակարգ։

«Ընդգծում ենք, որ փոխադրման երթուղիների փոփոխությունը չի ազդում նավթի արդյունահանման տարեկան ծրագրի կատարման վրա։ Գործող տրանսպորտային ենթակառուցվածքը Ղազախստանին թույլ է տալիս լիարժեք ապահովել արտահանման կայունությունն ու հումքի անխափան մատակարարումները համաշխարհային շուկաներ», - նշել է նա։

Ղազախստանը 2023 թվականից նավթ էր մատակարարում Գերմանիա «Տրանսնեֆտ» ԲԲԸ մայրուղային նավթատարների համակարգով՝ դեպի «Ադամովա Զաստավա» նավթի հանձնման կետ։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանը կրկնապատկել է արտահանումն այդ երկիր՝ հասցնելով այն 730 հազար տոննայի։ 2025 թվականին Գերմանիա ղազախական նավթի մատակարարումների ծավալը (Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան) կազմել է 2,1 մլն տոննա։ Ընթացիկ տարում նախատեսվում էր «дружба» նավթատարով բեռնել մոտ 3 մլն տոննա նավթ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր