Ուղիղ եթեր
Ըստ էության 1 ամիս առաջ - 21:30 30-04-2026

Ըստ էության․ Քոչարյանը երկիրը «արենդայով» տվել էր ՀՀԿ-ին, բայց Սերժը հետ չտվեց, տվեց Նիկոլին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանին։

Նրա հետ խոսել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով մասնակցելու, ընտրություններին մասնակցելու որոշման, անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորության, Գելլափի հրապարակած հարցումների արդյունքների, դրանց վստահելու, ձայներ փոշիացնելու նպատակով ընտրություններին մասնակցելու պնդումների, Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության, Ռոբերտ Քոչարյանի անցողիկ շեմը չհաղթահարելու ու ձայներ փոշիացնելու պնդումների, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի Հայաստան այցի, դրա պատմական լինելու Փաշինյանի պնդման, կենսաչափական նոր անձնագրերի, դրանում Արարատի բացակայության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, որր իր ամենամեծ սխալը եղել է իրավահաջորդի ընտրությունը, Արշակյանը նշեց․ «Այո, իրենք նվաստացրեցին Հանրապետական կուսակցությանը, ասեցին՝ միառժամանակ դու էլ վայելի, հեծանիվը մի կռուգ էլ դու քշի։ Վարձակալության տվեցին Հանրապետական կուսակցությանը մեր երկիրը։ Բնական է, որ Հանրապետական կուսակցությունը համապատասխան վարքագիծ պիտի դրսևորեր։ Այսինքն՝ չէր վերադարձնելու, նրանք լուրջ ընկերներ են նույն դասի, նույն արժեքային համակարգը կրողն են, իհարկե իրար պետք է խաբեին, իհարկե Սերժը չուզեցավ տալ և չտվեց, հետ չտվեց, տվեց Նիկոլին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, Արշակյանը հաստատեց դա։ «Այո մենք հենց կոնֆլիկտ ենք հայտարարել, ասել ենք, որ պետք է պատժենք Թուրքիային, հանցագործը պետք է պատժվի, մենք չենք կարող միայնակ պատժել այդ հանցագործին»։

Արշակյանի պնդմամբ՝ այն, որ Ռուբեն Վարդանյանը բանտում է, դա նշանակում է, ոոր Ռուսաստանն է բանտում. «Ռուբեն Վարդանյանը բանտում է, դա Ռուսաստանն է բանտում: Հայաստանը չի բանտում․ Ռուսաստանը բանտարկված է Բաքվում, Ռուսաստանի շահերը ներկայացնող էթնիկ հայերը բանտում են, Ռուսաստանը չի կարողանում նրանց ազատել կամ գուցե չի ուզում գլխացավի մեջ ընկնել»։

Խոսելով ընտրությունների մասին, Արշակյանը պնդեց․ «Քրեաօլիգարխիկ ուժը բանտում չի։ Դուք պատկերացնում եք գողի, ավազակի այդ ձեռքը բռնել ենք պետության գրպանում, քաղաքացիների գրպանում ու նա հիմա իշխանություն է ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել