Ներքին 2 ամիս առաջ - 13:14 30-04-2026

Ենթադրենք Արծվաշենը վերադարձնում ենք ու այնտեղ տեսնում մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Արցախի եկեղեցիների մասին

Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, երբ-որ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո և մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին, մեր ռեակցիան ինչ պետք է լինի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման մասին հարցին:

«Օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականը, ասում են գիտեք ինչ, այս հողերը մերն են եղել և այսպես շարունակ, մենք ինչ պետք է անենք, այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում:

Երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, որ պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կատեգորիաներով անցնող հուշարձան է և էլի ուզում եմ ասեմ, եկեք չմոռանանք, կոնկրետ Արծվաշենի օրինակով, որովհետև կարող է այդ պահին պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, մենք ինչ ենք անելու:

Արծվաշենցիները այնտեղ գնալու են ապրե՞ն, ասեն լավ պատմամշակութային հուշարձան է»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը