Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:29 29-04-2026

Եթե չենք կարող դիմակայել Ադրբեջանի սպառնալիքներին, ապա ինչո՞ւ է բանակ պահվում առհասարակ․ ցրեք, թող գնա, մեկ է՝ այն անկարող եք համարում. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դիտեցի Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի բանավեճը․ դա զրույց չէր, հարցազրույց չէր, հստակ բանավեճ էր։

Ինչևէ, բացի նկարի հետ կապված դրվագից, որը Պետրոս Ղազարյանն ակնհայտորեն չէր սպասում, ինձ համար առավել հետաքրքրական էր ռազմական ծախսերի և զսպման մեխանիզմի հետ կապված հատվածը։ Արման Թաթոյանը, ի հեճուկս առկա հանձնվելու քաղաքական քարոզի, բերում է օրինակներ, երբ ռազմական բյուջեներում եղած բավական ակնառու տարբերություններով պետությունները կարողանում են զսպել թվացյալ առավել ուժեղ հակառակորդին։

Խոսում է Իրան vs ԱՄՆ, Իրան vs Սաուդյան Արաբիա օրինակների մասին։

Պետրոսն այս պահին առավել ագրեսիվ է ընդհատում Թաթոյանին, քանի որ նման օրինաչափություններն անհարմար են․ Հ1-ի լսողը չպետք է իմանա, որ կարելի է դիմակայել։

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընդամենը իշխող ուժի քարոզիչն է և նրանց թեզերն է բարձրաձայնում, այս բանավեճից ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ իրենք երբեք չեն կարող ու չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է փոխզսպել Ադրբեջանին, իրենց ուղեղում Ադրբեջանն ամենակարող է։

Լավ, եթե դա է տրամաբանությունը, եթե մենք որևէ կերպ չենք կարող ռազմական առումով դիմակայել Ադրբեջանից եկող սպառնալիքներին, ապա ինչու՞ է բանակ պահվում առհասարակ․ ցրեք, թող գնա, մեկ է՝ դուք այն անկարող եք համարում։ Ինչու՞ եք զենք գնում, եթե չե՞ք կարող դիմակայել, և ի վերջո՝ ու՞մ է ուղղված մայիսի 28-ին նախատեսվող ցուցադրությունը, ի՞նչ նպատակ ունի զենքեր ցուցադրել, եթե դուք ձեր ուղեղում հանձնվել եք Ադրբեջանի գոյություն չունեցող ողորմածությանը։

Որպես ընտրող և գիտակից քաղաքացի՝ ես հենց նման բովանդակություն եմ ուզում լսել, թե ով ինչ ծրագիր ունի Ադրբեջանին փոխզսպելու, քանի որ ով իմանա, չիմանա՝ ես լավ գիտեմ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ մշակում է հստակ զավթողական ու վտանգավոր ծրագրեր։

Դրանց դիմակայել է պետք, քննարկումներն էլ պետք է լինեն որակյալ։ Արման Թաթոյանին և այլ ընդդիմադիրների հորդորում եմ շատ խոսել այդ թեմաներով։ Խորհուրդ եմ տալիս դիտել բանավեճը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել