Ներքին 2 ամիս առաջ - 17:41 28-04-2026

Հայաստանի փակուղին ճակատագիր չէ, այլ վատ որոշումների արդյունք է. Արա Այվազյան

Մերի Հակոբյան

Լրագրող

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի հիմնական խնդիրները կապված չեն երկրի չափի կամ բնակչության թվաքանակի հետ, այլ կառավարման համակարգի արդյունավետության պակասի հետ։

Այվազյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամբողջացրել է իր նախընտրական ծրագիրը, որը ներառում է 10 հիմնական առաջարկ, և առաջիկա խորհրդարանական ընտրություններում հասարակությունը պետք է գնահատի, թե որ քաղաքական ուժի առաջարկներն են առավել իրատեսական ու արժանահավատ։

«Մեր երկիրը դուրս կբերեն այս ծանր վիճակից այն ուժերը, որոնք կներկայացնեն իրատեսական լուծումներ», - նշել է նա։

Նախկին նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս իրավիճակը բարդ է՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներով։

«Հայաստանը ունի ներքին լրջագույն խնդիրներ և բախվում է արտաքին կոշտ մարտահրավերների, բայց սա հիասթափության պատճառ չէ»,– ասել է Այվազյանը։

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը փակուղի չէ, այլ սխալ որոշումների հետևանք։

«Փակուղին վատ որոշումների արդյունք է և ոչ թե ճակատագիր»,– նշել է նա։

Այվազյանի խոսքով՝ Հայաստանը ունի զարգացման բոլոր նախադրյալները, եթե ձևավորվի արդյունավետ պետական համակարգ և հասարակական միասնություն։

«Եթե մեր երկիրը ճիշտ կազմակերպվի, ունենա միասնություն և արդյունավետ պետական համակարգ, ապա մեր տաղանդաշատ, ստեղծարար և կրթված ժողովրդի հետ միասին շատ կարճ ժամանակում կապահովենք երկրի վերելքը», - ասել է նա։

Նախկին ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է անվտանգությունը՝ նշելով, որ առանց դրա հնարավոր չէ տնտեսական զարգացում։

«Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում, ո՛չ ներդրումներ։ Արտաքին և անվտանգային քաղաքականությունն այն ողնաշարն է, որը ապահովում է երկրի կենսունակությունն ու զարգացումը»,– ընդգծել է Այվազյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել