Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 ամիս առաջ - 08:44 28-04-2026

Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի՝ թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցի կատարած այցը, որն ուղեկցվեց միջադեպով և մինչ օրս վարչական հսկողության տակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊՊԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել էր Ս. Աննա եկեղեցի՝ Ծաղկազարդի պատարագի ժամանակ, անվտանգության աշխատակիցները փորձել են սահմանափակել հավատացյալների տեղաշարժը՝ պահանջելով հետ քաշվել։ Սա դժգոհություն էր առաջացրել մի խումբ երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում առաջացել էր հրմշտոց անվտանգության ծառայողների և քաղաքացիների միջև։

Դեպքից հետո եկեղեցու բակում ձերբակալվել էին երեք երիտասարդներ՝ 18-ամյա եղբայրներ Դավիթ Մինասյան և Միքայել Մինասյան, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտարարել է, որ իրեն բերման են ենթարկել վարչապետի «աչքերի մեջ նայելու» համար։

Հետագայում հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում երիտասարդին հենց եկեղեցու տարածքում։ Տեսանյութը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե երիտասարդը հարձակման մտադրություն է ունեցել։

Այս էմոցիոնալ ու իրավական գործընթացներից հետո հասարակական քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Արտյուշ անունով ծառայողը, որի գործողությունները քննության առարկա են դարձել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների՝ ՊՊԾ համակարգում նշանակվել է ծառայողական քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Նույն օպերատիվ աղբյուրների փոխանցմամբ՝ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։ Նա բացասական արձագանք է առաջացնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին