copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:54 27-04-2026

Մաքսատան տնօրենը խոստանում է՝ Փաշինյանի վերընտրվելն ապահովելու դեպքում կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք. Ականատես

«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից իրականացվող ոչ ֆորմալ հանդիպումների և քաղաքական ուղղորդումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու հատկանիշներ։

«Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Ահազանգի համաձայն՝ այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում (մաքսատանը), այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։

Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվում են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք։
«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է հաղորդում իրավասու մարմիններին՝ պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ և պարզել դեպքի հանգամանքներն ու պատշաճ գնահատական տալ ենթադրյալ հանցավոր արարք(ներ)ը կատարած անձի/անձանց գործողություններին։

Հիշեցնում ենք, որ ընտրական գործընթացների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից հովանավորչության խոստումները կամ ծառայողական կախվածության օգտագործումը քաղաքական նպատակներով կարող են հանգեցնել ինչպե՛ս կարգապահական, այնպե՛ս էլ քրեական պատասխանատվության։

«Ականատես» դիտորդական առաքելության նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում