copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:43 27-04-2026

1 տոմսը մինչև 1.5 մլն դրամ․ Սևակը, Տիմատին և Աննա Աստին երևանյան համերգին ռեկորդներ են սահմանում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մայիսի 31-ին Ջրվեժի Altezza պարկում կայանալիք Chart Mix Project համերգը դարձել է համացանցի ամենաքննարկվող թեման։ Պատճառը ոչ միայն սիրված արտիստների՝ Տիմատիի, Աննա Աստիի և Սևակ Խանաղյանի միասնական ելույթն է, այլև տոմսերի՝ հայկական իրականության համար շոկային գները։

Թեև համերգի մուտքի ամենամատչելի տոմսերը սկսվում են 11,000 դրամից (Dance Floor), VIP գոտիներում գները հասնում են ֆանտաստիկ թվերի։ Ըստ պաշտոնական տոմսարկղի տվյալների՝ տոմսերի արժեքը բարձրանում է հետևյալ կերպ.

Fan Zone-16,000 դրամ
Տրիբունա-16,000 դրամ
VIP սեղանների գները սկսվում են 1,100,000-ից մինչև 1,200,000 դրամ մեկ սեղանի համար։
Լավագույն դիրքով տոմսերի արժեքը հասնում է 1,500,000 դրամի։

Կազմակերպիչները խոստանում են աննախադեպ շոու։ Յուրաքանչյուր արտիստ հանդես է գալու իր սեփական բենդի հետ և ներկայացնելու է 45-րոպեանոց լիարժեք համերգային ծրագիր՝ բացառապես կենդանի հնչողությամբ։ Փաստացի, մեկ համերգի շրջանակում հանդիսատեսը ստանալու է երեք տարբեր մենահամերգ։

Երեկոն սկսվելու է 18:00-ից՝ հրավիրված DJ-ի մասնակցությամբ, իսկ հիմնական համերգային ծրագիրը կմեկնարկի 20:00-ին։

Տոմսերի նման բարձր արժեքի և կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ մենք փորձեցինք կապ հաստատել միջոցառման անցկացման վայրի՝ Altezza by Armenian Helicopters-ի հետ, սակայն մեր զանգին չպատասխանեցին։

Արդյո՞ք նշված 3 հայտնի արտիստների կենդանի հնչողությամբ համերգային ելույթները վայելելը համարժեք է 1.5 միլիոն դրամի՝ թողնում ենք երաժշտասերների դատին։ Սակայն փաստ է, որ Chart Mix Project-ն արդեն իսկ ռեկորդ սահմանել է ամենաթանկարժեք համերգային տոմսերի առումով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան