Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 09:16 27-04-2026

Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ

Հարավային Լիբանանի վրա Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Այսօր՝ ապրիլի 26-ին, հարավային Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երկու կին», - հաղորդել է NNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության հայտարարությանը։

Նաև հաղորդվել է, որ Իսրայելի օդային հարվածների հետևանքով վիրավորվել է 37 մարդ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը երեկ հայտարարել է, որ IDF-ն հրամայել է հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան Իսրայելի հյուսիսի և հարավային Լիբանանում տեղակայված զորքերի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել