copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 18:43 26-04-2026

«Գանձասարը» կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ՝ 3:2

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում «Գանձասարն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթեց 3:2 հաշվով։

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։ 42-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Նարեկ Ջանոյանը։

79-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Գանձասարի» գանացի պաշտպան Անան Մենսան։ Երկրորդ գոլը խփեց գանացի պաշտպան Մայքլ Քաուարկուն, որն աչքի ընկավ 89-րդ րոպեին։

«Գանձասարի» հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին խփեց պաշտպան Արման Խաչատրյանը։։

«Գանձասարը» (22 խաղ) 21 միավորով 7-րդն է, «Շիրակը» (23 խաղ) նախավերջինն է՝ 12 միավոր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր