copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:26 26-04-2026

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցները Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում իրականացրել են արտակարգ ռեժիմով ծառայություն:

Համայնքային և Քրեական ոստիկանությունների, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները իրականացրել են հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:

Տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ շնորհիվ նաև ոստիկանների և փրկարարների ծառայության, որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:

Հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգությանն ուղղված միջոցառումներ ու հերթապահություն է իրականացվել նաև ապրիլի 23-ին՝ Ջահերով երթին և ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, որոնց ընթացքում նույնպես որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:

Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է, ինչը փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ տարբեր ինդեքսներով արված ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունների ընթացքում հաշվի է առնվում նաև մեծամասշտաբ միջոցառումների ընթացքում արձանագրված միջադեպերը:

ՆԳ նախարարությունը շարունակելու է ենթակա ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչի գերնպատակը մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ