copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 23:05 25-04-2026

Այսօր Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսելն իրատեսական է․ Ռոբերտ Քոչարյան

«Այսօր իրատեսական է խոսել Արցախ վերադառնալու իրավունքի մասին։ Դա իրական է։ Ես տեսնում եմ, որ մենք կարող ենք դրան հասնել»։ Այս մասին Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքով հիմա աշխարհն այնքան տուրբուլենտ է, որ եթե հիմա դրան չհասնենք, անվտանգ վերադարձի հնարավորությունը կարող է բաց թողնվել։

«Բայց աշխարհն այնպես է կառուցված, որ պատուհաններ են բացվում։ Եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր, Արցախի հարցն այն ժամանակ հավանաբար չէր լուծվի։ Բացվեց ինչ-որ պատմական պատուհան, և այդ պատմական պատուհանի ընթացքում մենք ավելի պատրաստված էինք, ավելի համարձակ, ավելի համոզված մեր իրավացիության մեջ։ Եվ այդ ժամանակ մենք հաջողության հասանք։ Հիմա այս իշխանությունը փակել է այդ պատուհանը, և հիմա այն մեխում է, որպեսզի հանկարծ երբևէ այդ պատուհանը բացելու հնարավորություն չունենանք։

Մենք ասում ենք հետևյալը. այդ պատուհանը պետք է բաց մնա... Ոչ ոք չէր մտածում, չէ՞, որ այն, ինչ կատարվում է Պարսից ծոցում, կարող է պատահել։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի Հարավային Կովկասում տասը տարի հետո, եթե այս ամենը շարունակվի նույն ոգով։ Այն, ինչ մենք տեսնում ենք, պարզապես խնդրահարույց է կանխատեսելիության տեսանկյունից։ Հենց այդ պատճառով մենք պետք է ձեռնարկենք այդ քայլը, և մենք ի վիճակի ենք դա անել։ Վերադարձի իրավունքի ճանաչում՝ միջազգային մակարդակով»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը