Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 21:00 25-04-2026

Կիլիկյան մանրանկարչության նոր բացահայտումները․ Էմմա Չուգասզյանը նոր գիրք է հեղինակել

Մերի Հակոբյան

Լրագրող

Լույս է տեսել արվեստաբան Էմմա Չուգասզյանի նոր աշխատությունը, որը նվիրված է Հովհաննես արքաեղբոր պատվիրած երեք Ավետարան ձեռագրերին։ Oragir.News-ի հետ զրույցում հեղինակը ներկայացրել է գրքի գաղափարը, ստեղծման պատմությունն ու դրա գիտական նշանակությունը։

Չուգազյանի խոսքով՝ գիրքը կոչվում է The Half-Blood Prince and His Artistic Legacy («Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը»)։ Նրա խոսքով՝ Հովհաննես արքաեղբայրը բառի բուն և փոխաբերական իմաստով «կիսարյուն արքայազն» էր, քանի որ նա միաժամանակ պատկանում էր թե՛ իշխանական տոհմին, թե՛ հոգևորական դասին։

«Հովհաննես արքաեղբայրը Հեթում Ա թագավորի համահայր եղբայրն էր՝ նույն հորից, բայց տարբեր մորից։ Նա ոչ միայն իշխանական տոհմի ներկայացուցիչ էր, այլև հոգևորական, ինչպես նաև ձեռագրերի խոշոր պատվիրատու»,- նշել է Չուգասզյանը։

Հեղինակի գնահատմամբ՝ Հովհաննես արքաեղբայրը կարևոր դեր է ունեցել 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ճաշակի ձևավորման մեջ։

«Նրա շնորհիվ մանրանկարչության մեջ ձևավորվում է մի զուգահեռ ուղղություն, որը կարելի է համեմատել Թորոս Ռոսլինի արվեստի հետ։ Սակայն այս ուղղությունն ավելի արևմտամետ էր, քանի որ Հովհաննես արքաեղբայրը կիսով չափ ֆրանկական ծագում ուներ․ նրա մայրը Բեատրիսն էր, որը ֆրանկական ծագմամբ էր»,- ասել է նա։

Էմմա Չուգասզյանը պատմել է նաև, որ գրքի հիմքում իր դոկտորական ատենախոսությունն է, որը պաշտպանել է Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում։ Տարիներ անց հեղինակը վերաիմաստավորել և ընդլայնել է ուսումնասիրությունը՝ այն վերածելով երեք մենագրությունների շարքի։

Նրա խոսքով՝ առաջին գիրքը՝ «Վասակ իշխանի Ավետարանը», լույս է տեսել 2023 թվականին, երկրորդը՝ «Կերան թագուհու Ավետարանը»՝ 2024-ին, իսկ նոր հրատարակությունը եռագրության երրորդ մասն է։

Խոսելով ստեղծագործական ընթացքի մասին՝ արվեստաբանը նշել է, որ գրքի ստեղծման ամբողջ գործընթացը հաճույք է եղել իր համար։

«Թե՛ գրելու, թե՛ ձևավորման ընթացքը մեծ հաճույք է։ Ամենապատասխանատու փուլը վերջին շաբաթներն են, երբ գիրքը պետք է հանձնել տպարան և հետևել, որ ամեն ինչ ճշգրիտ լինի»,- ասել է նա։

Չուգասզյանի խոսքով՝ գիրքը վաճառքի է լինելու թե՛ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում։ Այն հրատարակվել է երկու տարբերակով՝ սահմանափակ քանակով հատուկ ձևավորմամբ 50 օրինակ և սովորական տարբերակով, որը նախատեսված է լայն վաճառքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել