Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:35 24-04-2026

Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով

Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորում քաղաքի ղեկավարության կազմակերպած մշակութային միջոցառումների շրջանակներում տեղի կունենա նաև «Հայկական հարց» խորագրով համաժողով։

Միջոցառման բանախոսը լինելու է «Çorum Haber» թերթի սյունակագիր Սելահաթթին Այդեմիրը:

Ծրագրի ընթացքում քննարկվելու է «Հայկական հարցի» պատմական ակունքները՝ Օսմանյան կայսրությունից մինչև մեր օրեր։

Կոնֆերանսն անցկացվելու է ապրիլի 24-ին «Վելի փաշա» հյուրատանը գտնվող Չորումի քաղաքային թանգարանում: Միջոցառմանը հրավիրվել են տեղի բնակիչները։

Հայկական հարցն Օսմանյան կայսրության տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու պետականության վերականգնման համար հայ ժողովրդի մղած պայքարի անվանումն է դիվանագիտության պատմության մեջ։

Ermenihaber