copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 07:34 22-04-2026

Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։

Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։
Միաժամանակ, մինչև մայիսի 25-ը կասեցվել է այն եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր վաճառքի գործընթացը։ Սա նշանակում է, որ մինչև նշված ժամկետի ավարտը ՀՀ կառավարությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել ՀԷՑ-ի բաժնեմասի վերաբերյալ։

Նախնական ծրագրով պետությունը պետք է ՀԷՑ-ը ճանաչեր հանրային գերակա շահ, այն ամբողջությամբ ձեռք բերեր (100% բաժնեմաս), ապա անցներ լիարժեք կառավարման։ Սակայն դատական որոշման արդյունքում այս գործընթացը ժամանակավորապես կանգ է առել։
Մայիսի 25-ից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել գործընթացը․ սպասվում է, որ իշխանությունները կճանաչեն ՀԷՑ-ը որպես հանրային գերակա շահ, որից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ը (ՀԾԿՀ) կառավարման համար համապատասխան լիցենզիաներ կտրամադրի։

Այս ամբողջ գործընթացը, ըստ կանխատեսումների, կարող է տևել ևս մի քանի ամիս։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ահա Տաշիր ընկերությունից ՀԷՑ-ը խլելու օպերացիայի ճանապարհային քարտեզը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից