Ներքին 4 ամիս առաջ - 11:25 20-04-2026

Ուղեվարձը չվճարող անձանց վճարելու հաշվին 2 շաբաթում մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել. Ավինյան

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքել՝ ի համեմատություն դրան նախորդող երկու շաբաթների։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման և կարգապահության տեսանկյունից, այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում։շ

Բոլոր այն մարդիկ, որոնք բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում», - ասաց Ավինյանը:

Ավինյանը հայտնեց նաև, որ մոտակա շաբաթների ընթացքում սպասում են 45 նոր տրոլեյբուսների ժամանմանը և արդեն 170 նոր ավտոբուսների գնման հայտը պետք է պատրաստեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին