copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:37 19-04-2026

Իսպանիայի վարչապետը մտադիր է խզել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը

Վարչապետ Պեդրո Սանչեսը կիրակի հայտարարել է, որ Իսպանիան երեքշաբթի օրը Բրյուսելում՝ եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ԵՄ-ին կառաջարկի «խզել» Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը՝ հաշվի առնելով Բենիամին Նեթանյահուի կառավարության թույլ տված «մարդու իրավունքների խախտումները», հայտնում է EFE-ն։

«Ցանկացած կառավարություն, որը խախտում է միջազգային իրավունքը և, հետևաբար, ոտնահարում Եվրոպական միության սկզբունքներն ու արժեքները, չի կարող լինել Եվրոպական միության գործընկեր. ամեն ինչ պարզ է»,- ընդգծել է նա Անդալուսիայում նախընտրական քարոզարշավի շրջանակում անցկացվող հանրահավաքի ժամանակ։

Սանչեսը հերթական անգամ հայտնել է իր անհամաձայնությունը «անօրինական» պատերազմի վերաբերյալ, որն անվանել է «մեծագույն սխալ»։ Ըստ նրա, այն ոչ միայն հազարավոր մարդկային կյանքեր է խլում, այլև հանգեցնում է միլիոնավոր մարդկանց տեղահանման և միլիարդավոր եվրոների տնտեսական կորուստների։

«Հենց այդ պատճառով ես կոչ եմ անում նրանց, ովքեր սկսել են այս պատերազմը, կանգնեցնել այն և վերջ տալ Նեթանյահուի գործունեությանը»,- շեշտել է նա։

Միևնույն ժամանակ Սանչեսը ցանկացել է հստակեցնել, որ Իսպանիան Իսրայելին «բարեկամ երկիր» է, սակայն պնդել է, որ դա չի նշանակում մասնակցություն միջազգային իրավունքի «խախտմանը», որը հանգեցնում է տառապանքի, ցավի և մահվան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ