Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:17 19-04-2026

Կոստանյանն ու Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախօրեին՝ ապրլի 18-ին, Անթալյայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ:

«Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ՀՀ-Կատար երկկողմ օրակարգին»,- ասված է հաղորդագրությունում։