copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:16 18-04-2026

Կոստանյանը «ոտքի վրա» զրուցել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակի շուրջ։