copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:45 18-04-2026

Պետական աշխատողներին հրահանգվել է միանալ Փաշինյանի ավտոերթին. ահազանգ

Oragir.News-ի տեղեկություններով` պետական աշխատողներին հրահանգվել է միանալ Փաշինյանի վաղվա ավտոերթին։ Խոսքը վերաբերվում է Շիրակի մարզպետի աշխատակազմի համայնքապետարանների և այլ պետական կառույցների աշխատողներին։

Oragir.News-ի աղբյուրի խոսքով` այն աշխատողները, ովքեր ունեն մեքենաներ, ապա Նիկոլ Փաշինյանից առաջ պետք է լինեն տեղու և միանան Փաշինյանի ավտոերթին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս սոցցանցի իր էջում տեղեկացրել էր ավտոերթի մասին և հրավիրել, որպեսզի միանան ավտոերթին։

«Սիրելի քաղաքացիներ․ կիրակի օրը, ապրիլի 19–ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը»,-սոցցանցի իր էջում գրել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի ավտոերթով պայմանավորված այսօրվանից սկսած ուժեղացված հսկողություն է։ Ավտոերթից հետո Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» խորագրով համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև Փաշինյանի ինքնագործ «վարչաբենդը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը