copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:29 18-04-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել Chevrolet-ում

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արկադի Գ.-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում