Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:07 17-04-2026

Մենք ուժեղ ազգ ենք, բայց առաջնորդ չունենք, դրա համար էլ գնում ենք կործանման. քաղաքացի

Oragir.News-ի հարցումներից մեկի ընթացքում մի կին կտրուկ և հուզական կարծիք հայտնեց՝ անդրադառնալով ինչպես իշխանություններին, այնպես էլ հասարակության տրամադրություններին։

Նա նշեց, որ Ալեն Սիմոնյանը իրենց կուրսի ամենավատ ուսանողներից է եղել՝ հավելելով, որ չի կարծում, որ նա այնքան ուժ ունի, որ երկիր ղեկավարելու մակարդակի լինի։

Քաղաքացին խիստ քննադատեց նաև իշխանություններին՝ ընդգծելով․ «Մեր ժողովուրդը գնում ա կործանման՝ էդ Ալեն Սիմոնյանների, էդ խելագար վարչապետի, էն Ազգային ժողովի անգրագետ պատգամավորների պատճառով։ Մեր ժողովուրդը քնած ա, չի հասկանում իրա լավն ու վատը»։

Նա դժգոհություն հայտնեց երիտասարդներից՝ նշելով․ «Ես շատ վրդովված եմ մեր երիտասարդներից, մնացել են չեզոք»։

Կինը նաև խոսեց ռազմական բյուջեից․ «Մարդը պաշտպանության համար բյուջեն ա կրճատում, սա ուղղակի վտանգավոր ա։ Նա դիտավորյալ տանում ա երկիրը կործանման, որովհետև արդեն վաճառել ա։ Իրա հայրը, երբ ինքը ընտրվեց, ասել ա՝ ոչ մի լավ մարդ չկա՞ր։ Մենք ուժեղ ազգ ենք, բայց առաջնորդ չունենք»։

Նա նաև մտահոգություն հայտնեց ընտրությունների վերաբերյալ, որ ներկա իշխանությունները կարող են վերընտրվել, եթե ժողովրդի հետ աշխատանք չտանեն, չբացատրեն ապագան։

Կինը հիշեց նաև մի պատմություն՝ նշելով․ «Մի զոհվածի մայր ասել ա՝ էնքան լավ էր, որ աղջկաս տուն առա, տղուն մատաղ արեց աղջկա համար, բա ես էլ ոնց վստահեմ էս ժողովրդին»։

Եզրափակելով՝ նա ընդգծեց․ «Երիտասարդների չեզոքությունը ամենավտանգավոր բանն ա էս ամեն ինչի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի