Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:30 17-04-2026

Ազգային գործիչ էր, նրա նման ղեկավար չենք ունեցել․ ինչպես են մարդիկ հիշում Կարեն Դեմիրճյանին

Այսօր պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 94 տարեկան: 1999 հոկտեմբերի 27-ին ոճրագործները գնդակահարեցին նրան հենց Ազգային ժողովի դահլիճում: Դեմիրճյանը ժողովրդի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող պետական գործիչ էր, ում բացակայությունը իր ազդեցությունը ունեցավ Հայաստանի հետագա զարգացման, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի վրա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Ինչպիսի՞ ղեկավար է նա եղել Հայաստանի համար»։

Հարցվածներից բոլորը հիացմունքի խոսքեր ասացին Կարեն Դեմիրճյանի հիշատակին, որոշներն էլ նշեցին, որ ամեն բան այլ կլիներ,եթե նա ողջ լիներ։

«Հոյակապ, ես անձամբ ճանաչել եմ իրեն։ Շատ կցանկանայի, որ հիմա այդպիսի հայրենասեր, նվիրված, խելացի, գիտակից ղեկավար ունենայինք։ Ափսոս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Կարեն Դեմիրճյանն ամենասիրելի ղեկավարն է եղել։ «Ամենալավ, ամենասիրելի և հարգված ղեկավարն է եղել Կարեն Դեմիրճյանըև մենք միշտ հիշում ենք, նրա հիշատակը հարգում ենք, սգում ենք վաղամեռիկ Վազգեն Սարգսյանի հետ։ Խոսքեր չկան, միայն հիացմունք ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե նա ողջ լիներ, ապա մեր երկիրն այս վիճակում չէր լինի։ «Հրաշալի, շատ լավ։ Էսօր էլ ինքը լիներ, կարող ա երկիրը էս վիճակից դուրս գար։ Չենք ունեցել նրա նման ղեկավարներ, նա ազգային գործիչ էր, էսօրվա իշխանությունն ապազգային ա։ Աստված տար՝ կենդանանար էդ մարդը նորից»,- ասաց նա։

«Հոյակապ ղեկավարել ա, ոչ թե սենց վատ ձևի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի