copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:28 17-04-2026

Ցեխ շպրտելով բացահայտում են սեփական բարոյական սնանկությունը. Հայր Հովհաննեսը՝ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։

Այս մասին գրել է Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը սեփական քաղաքական ներկապնակի մռայլ գույներով, մի բան անփոփոխ է մնում. հայ հոգևորականը իր ամենօրյա նվիրյալ ծառայությամբ շարունակում է պայծառ ու բարեզարդ պահել մեր սրբությունները, ամրացնել ժողովրդի հավատքը, մխիթարել ու զորացնել ազգի զավակներին։

Ի տարբերություն ՔՊ-ականների՝ որոնց քաղաքական բառապաշարը սնվում է պիտակավորումից, ատելության խոսքից ուվիրավորական արտահայտություններից, եկեղեցականը ծառայում է լռությամբ, աղոթքով, խոնարհությամբ և գործով։ Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում