copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:18 16-04-2026

Մեր հրաշք Ռոբը կրկին օգնության կարիք ունի. Արմինկայի օգնության խնդրանքը

Երգչուհի Արմինկան ով սովորաբար իր սոցիալական էջերում կիսվում է ստեղծագործական նորություններով ու գեղեցիկ ֆոտոշարքերով, այս անգամ հանդես է եկել հրատապ և հուզիչ հայտարարությամբ։

Երգչուհին տեղեկացրել է, որ իր ընտանիքը կրկին կանգնած է փորձության առաջ։ Արմինկան հրապարակել է իր զարմուհու որդու՝ փոքրիկ Ռոբի լուսանկարը և դիմել իր բազմահազարանոց լսարանին՝ խնդրելով միասնական լինել և աջակցել երեխայի բուժման հարցում:

«Մեր հրաշք Ռոբը՝ զարմուհուս տղան, կրկին մեր բոլորիս օգնության կարիքն ունի։ Շատ կխնդրեմ կատարեք նվիրատվություն՝ ձեր սրտի չափով ու նաև օգնեք տարածել այս հրապարակումը»,- գրել է երգչուհին։

Երգչուհին ընդգծել է, որ նույնիսկ ամենափոքր ներդրումը կամ տեղեկատվության տարածումը կարող է վճռորոշ լինել փոքրիկի առողջության վերականգնման ճանապարհին։ Հրապարակման տակ արդեն իսկ հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ, որտեղ հետևորդները զորակցություն են հայտնում ընտանիքին և պատրաստակամություն՝ օգնելու հնարավորության սահմաններում։

Մենք ևս միանում ենք բարեմաղթանքներին և փոքրիկ Ռոբին մաղթում շուտափույթ ապաքինում ու առողջ մանկություն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի