Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 18:14 16-04-2026

Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ասել նրան, որ չի խոսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Պաշտոնյան նշել է, որ Ռուբիոն ըմբռնումով է մոտեցել Լիբանանի դիրքորոշմանը։

Աունի գրասենյակը հայտնել է Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին, սակայն Նեթանյահու հետ հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ ոչինչ չի նշվում։

Ըստ Լիբանանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Աունը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Վաշինգտոնի կողմից հրադադարի հասնելու ջանքերի և բոլոր մակարդակներում աջակցության համար։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն հաստատել է իր շարունակական ջանքերը՝ Լիբանանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման շրջանակներում հրադադարի հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով իր աջակցությունն ու գնահատանքը նախագահ Աունի դիրքորոշումների նկատմամբ։

Ապրիլի 14-ին Ռուբիոն Վաշինգտոնում հյուրընկալել էր Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ՝ դեսպանների մակարդակով։

Իր հերթին, լիբանանյան Al-Jadeed թերթը հաղորդել էր, որ ջանքեր են գործադրվում Ջոզեֆ Աունի, Բենիամին Նեթանյահուի և Մարկո Ռուբիոյի միջև եռակողմ հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ՝ երկու երկրների միջև հնարավոր հրադադարի հարցը քննարկելու նպատակով։

Ապրիլի 15-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև հեռախոսազրույցի մասին, սակայն ապրիլի 16-ին ավելի վաղ Աունը հայտարարել էր, որ բանակցությունների «բնական մեկնարկային կետ» կլինի հրադադարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել