copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 00:00 16-04-2026

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Թուրքիա

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 152-րդ վեհաժողովին։

Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։

«Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Թուրքիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ստամբուլում մեկնարկող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Վալենտինա Մատվիենկոն ելույթ կունենա վեհաժողովի լիագումար նիստի ընդհանուր քննարկման շրջանակում, որը այս տարի նվիրված է «Հույսի ամրապնդում, խաղաղության և արդարության ապահովում ապագա սերունդների համար» թեմային, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված